Կլինիկայի նորությունները

«ՏԵԼԻԱ ՍՏՈՄ» ստոմատոլոգիական կենտրոնի պաշտոնական կայք
Մանկական ստոմատոլոգիա

 Կաթնատամների բուժում

 

Կարիեսը, պուլպիտը, պերիոդոնտիտը այն հիվանդություններն են, որոնք առավել հաճախ հանդիպում են մանկական ստոմատոլոգիայի պրակտիկայում: Սկզբում խոսենք կարիեսի մասին, որը կարելի է արագորեն և արդյունավետ բուժել:

 

Կարիես

 

Ի՞նչ է կարիեսը և ինչպե՞ս է այն առաջանում: Կարիեսը, ատամի քայքայումն է, որը սկսվում է ատամի բաղադրության մեջ առկա հանքային նյութերի լուծվելուց, ինչին էլ հաջորդում է խոռոչի առաջացումը: Մարդու բերանի խոռոչում «ապրում» են մեծ թվով միկրոօրգանիզմներ, հետևաբար անհրաժեշտ է կանխել դրանց չափից ավել բազմացումը, քանի որ դրանք հանգեցնում են ատամների վրա նստվածքների առաջացմանը: Ուստի ստոմատոլոգի   այն համառ խորհուրդները, որ պետք է մանրակրկիտ ձևով հետևել ատամների հիգիենային՝ մաքրելով ատամները ամեն ուտելուց հետո անհիմն չեն: Ի դեպ, այս խորհուրդը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին:

Պետք է նշել, որ թքի միջոցով կատարվում է ատամների ինքնամաքրում, քանի որ թուքը միկրոօրգանիզմները ոչնչացնելու հատկություն ունի: Սակայն աստիճանաբար ատամների դժվար հասանելի մակերեսներին այնուամենայնիվ առաջանում է նստվածք, որն ունի թթվային միջավայր: Սնվելով ածխաջրերով (բերանի խոռոչում առկա սննդի մնացորդներ)` միկրոօրգանիզմներն արտադրում են թթուներ, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են բերանում թթվային միջավայրի ստեղծմանը: Այս ամենը նպաստում է էմալի բաղադրության մեջ առկա ապատիտի բյուրեղների քայքայմանը: Դրանից հետո միկրոօրգանիզմները ներթափանցում են ավելի խորը շերտեր և սկսում են դրանք քայքայել: Բոլոր այդ պրոցեսներն ընթանում են առանց ախտանիշների, այնքան ժամանակ, մինչև  էմալի վրա խոռոչ է առաջանում: Կաթնատամների էմալը շատ բարակ է, հատկապես ատամների արանքում և լնդի հատվածներում. դա է պատճառը որ հատկապես այս հատվածի էմալն է «թիրախ» հանդիսանում միկրոօրգանիզմների համար, որոնք ներթափանցելով հասնում են դենտին` ատամի հիմնական հյուսվածքին: Դենտինը շատ ավելի փափուկ է էմալից, որը 75%-ով բաղկացած է օրգանական նյութերից և միայն 25%-ն է անօրգանական, որի հետևանքով այն էմալից ավելի արագ է քայքայվում: Արդյունքում կարիեսով հիվանդ ատամները որոշ ժամանակ արտաքնապես առողջ են երևում, սակայն ատամի ներսում քայքայումը կարող է հասնել մեծ չափերի:

 

Պուլպիտ

 

Եթե դենտինը այն աստիճանի  է քայքայված, որ միկրոօրգանիզմները հասել են ատամի կակղանին (ատամի զարկերակներ, երակներ և նյարդեր ) , ապա երեխայի մոտ սկսվումէ պուլպիտ: Քանի որ երեխաների մոտ կաթնատամների կակղանը այնքան էլ զգայուն չէ, հիվանդությունը հաճախ ընթանում է առանց ախտանիշների և ցավի: Ուստի, եթե երեխան չի բողոքում ցավից, դա չի նշանակում, որ նրա ատամներն առողջ են: Երբ միկրոօրգանիզմները ներթափանցում են ատամի կակղենի, նրանում առաջանում է գանգրենային բորբոքում, այն արագորեն փչանում է, և միկրոօրգանիզմները ներթափանցում են մինչև ատամի արմատ:

 

Պերիոդոնտիտ

 

Պերիոդոնտիտի դեպքում միկրոօրգանիզմներն ատամի արմատից դուրս են գալիս և ներթափանցում են շրջապատող հյուսվածքներ, որոնք էլ բորբոքվում են: Այս դեպքում երեխայի մոտ արդեն կարող են սկսվել լուրջ ցավեր, կնկատվի ջերմության բարձրացում և այտը կարող է այտուցվել: Մեծանում է պերիօստիտի (վերնոսկրի բորբոքում) հավանականությունը, որը շատ լուրջ և վտանգավոր հիվանդություն է: Ուստի ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար:

Այժմ խոսենք այն մասին, թե ինչպես է բուժվում կարիեսը: Առաջին հերթին վնասված ատամից հեռացվում են միկրոօրգանիզմներով վարակված հյուսվածքները: Հետո խոռոչը հերմետիկորեն փակվում է հատուկ պլոմբանյութերով:

Սովորաբար, ծնողները չեն տարբերակում կաթնատամների և մշտական ատամների կարիեսը: Ամեն դեպքում, տարբերություն կա:

Մանկական օրգանիզմում  պրոցեսներն արագ են զարգանում, ինչն էլ նշանակում է, որ կաթնատամների կարիեսը նույնպես ավելի արագ է զարգանում, քան մշտական ատամներինը: Կաթնատամների կարիեսի բուժման հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ երեխան ամեն կերպ խանգարում է ստոմատոլոգին իրականացնել նորմալ հետազոտություն և բուժում: Պատճառն այն է, որ երեխան վախենում է բժշկական համազգեստով անծանոթ մարդկանցից, մթնոլորտից, գործիքներից, այն ամենից, ինչից կարելի է և չի կարելի վախենալ: Նա նաև հոգնում է երկար ժամանակ նույն ձևով նստելուց: Հավանաբար դա է պատճառը, որ մի ժամանակ ստոմատոլոգները չէին ձգտում երեխաներին որակյալ բուժում տալ: Բուժումն իրականացվում էր շատ արագ քանի դեռ երեխան  համաձայնվում էր բաց անել բերանը: Այս դեպքում որակի մասին ավելորդ է նշելը, քանի որ նման պայմաններում չի հաջողվում ամբողջությամբ հեռացնել ատամի վարակված և բորբոքված հատվածները։ Իսկ նյութերը կատարյալ չէին՝ դրանք առաջին հերթին պետք է արագորեն չորանային և կարծրանային, որպեսզի ինչ-որ կերպ փակեին կարիեսից առաջացած խոռոչները: Նման բուժումը կարող է հանգեցնել պլոմբայի շուտ պոկվելուն և, նույնիսկ, բարդությունների:

Սակայն այսօր, երբ ստոմատոլոգիան «իր դռներն է բացել» երեխաների առջև, ամեն ինչ արվում է երեխաների ատամների արագ և որակյալ բուժման համար: Ժամանակակից կոմպոզիտային նյութերը մնայուն են, հիգիենիկ և էսթետիկ: Ժամանակակից մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ, որը նպաստում է բուժման արդյունավետությանը: Այս տեխնոլոգիաներն օգնում են երեխային թուլանալ, իսկ ստոմատոլոգիական `կատարել բոլոր անհրաժեշտ մանիպուլյացիաները և որակյալ բուժել ատամը:

Հավանաբար, Ձեզանից շատերին է հուզում այս հարցը. բուժե՞լ, թե՞ հեռացնել երեխայի կարիեսով հիվանդ ատամները: Մեր պատասխանն է` միանշանակ բուժել: Ինչո՞ւ, որովհետև կաթնատամները ժամանակից շուտ հեռացնելը հանգեցնում է լուրջ խախտումների` առաջին հերթին հիմնական ատամի դուրս գալու բարդացմանը: Չէ՞ որ հարևան ատամները սկսում են տեղից շարժվել` փորձելով զբաղեցնել բաց տարածությունը, իսկ հիմնական ատամը կարող է դուրս գալ սխալ տեղից:

Այս դեպքում արդեն ավելի հասուն տարիքում առաջանում են սխալ կծվածքի ուղղման խնդիրներ: Բացի այդ, կաթնատամների բացակայությունը բացասական է ազդում ուտելիքը ծամելու վրա, խախտվում է կծվածքի, խոսելու, դեմքի կմախքի զարգացումը և առաջանում են կոսմետիկ թերություններ: Ուստի, բուժումը միակ ճիշտ որոշումն է: Եվ մի հավատացեք, եթե Ձեզ ասեն, որ երեխաների ատամները չի կարելի լիցքավորել կոմպոզիտային նյութերով: Դա ճիշտ չէ: Պարզապես շատ պոլիկլինիկաներում չկան համապատասխան պայմաններ, որոնք երեխային բավականին երկար ժամանակ կպահեն աթոռին նստած, իսկ բժշկին հնարավորություն կտան ճշտորեն իրականացնել բուժումը: Եթե նույնիսկ ատամը բավականին վնասված է և անհրաժեշտ է այն հեռացնել, ապա առաջացած դատարկ տարածությունում կարելի է տեղադրել հատուկ տարածության պահպանիչներ: Ինչպես նաև կարելի է տեղադրել  կոկիկ շարժական պրոթեզներ:

 

Երեխաների ատամների հեռացում

 

Երեխաների ատամների հեռացումը մանկական ստոմատոլոգիայի մեջ պարտադիր երևույթ է: Սա պայմանավորված է նրանով, որ բոլոր երեխաներն էլ անցնում են կծվածքի կազմավորման երեք հիմնական փուլ` կաթնատամների (կամ ժամանակավոր), խառը և մշտական կծվածքի փուլեր: Այդ իսկ պատճառով, որոշ փուլերում պարզապես անհրաժեշտ է մանկական ստոմատոլոգ-վիրաբույժի միջամտությունը:

Երեխաների ատամների հեռացում կատարվում է այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով անհարմար կամ անհնար է դրանց պահպանումը և բուժումը:

Երեխաների ատամների հեռացումը կատարվում է հետևյալ դեպքերում.

- Ատամների չափազանց քայքայման դեպքում, երբ բորբոքման պրոցեսը կարող է հանգեցնել  բարդությունների:
- Կաթնատամների շարժվելու դեպքում, երբ դրանք մշտական ատամներով փոխարինվելու ընթացքում են:
- Ատամի լուրջ տրավմայի դեպքում:
- Ըստ օրթոդոնտիկ ցուցումների:
- Գերկոմպլեկտ (նորմայից ավել) ատամների առկայության դեպքում, երբ դրանք խանգարում են ծնոտի ճիշտ աճին և զարգացմանը:

 

Կաթնատամների ծկթում

 

Սովորաբար կաթնատամների ծկթումը սկսվում է փոքրիկի կյանքի երրորդ ամսում և վերջանում երեք տարեկանում: 4-7 ամիսների ընթացքում դուրս են գալիս ստորին առջևի ատամները, որոնք կոչվում են ստորին ծնոտի կենտրոնական կտրիչներ: 1-2 ամիս հետո ծկթում են վերին կենտրոնական և կողմնային չորս կտրիչները, իսկ դրանից մեկ ամիս անց` երկու ստորին կողմնային կտրիչներըը: Հաջորդը ծկթում են կողմնային ծամիչենրը: Սկզբում ամենաետինները, այնուհետև` նախավերջինները: Եվ վերջապես, երկու տարեկանում ծկթում են ժանիքները, այնպես որ երեխաների մեծ մասն իրենց երկրորդ ամյակը նշում է 20 ատամով: Չնայած այս կանոնները միշտ չէ, որ գործում են, սակայն, ամեն դեպքում, եթե ձեր փոքրիկն այս տարիքում ավելի քիչ ատամ ունի, ապա ապահովության համար կարելի է դիմել մանկական ստոմատոլոգի խորհրդատվությանը. միանգամայն հնարավոր է, որ ոչ մի լուրջ վտանգ չլինի, սակայն ավելի լավ է դա լսել բժշկից:

Իհարկե, կյանքում շատ բացառություններ են լինում: Երբեմն երեխաները ծնվում են արդեն մեկ կամ երկու ատամներով, հաճախ դրանք ծկթում են կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում: Եթե ատամները չեն խանգարում երեխային կերակրելուն կամ այնքան ուժեղ չեն շարժվում, որ կարողանան ընկնել, ապա անհանգստանալու կարիք չկա: Դա կհաստատի նաև ձեր փոքրիկի մանկաբույժը:

Ծկթման ժամանակահատվածում ծնողներին ավելի շատ անհանգստացնում է փոքրիկի վատ տրամադրությունը, չափազանց մեծ թքարտադրությունը և ինչ-որ բան ծամելու ցանկությունը: Բացի այդ, չնայած երեխաների մի մասի մոտ այս պրոցեսն առանց ցավի է ընթանում, այնուամենայնիվ, շատերի մոտ նկատվում է գրգռվածություն, ցավ, քնի և սննդի ռեժիմի խախտումներ: Այս դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել մանկաբույժին կամ մանկական ստոմատոլոգին:

Երեխայի մոտ կարող է նկատվել ջերմության բարձրացում: Սակայն, որպես կանոն, ծկթումը ջերմության զգալի բարձրացման կամ ստամոքսի խանգարման պատճառ չի հանդիսանում: Այնպես որ, եղեք ուշադիր և նման ախտանիշների երևան գալուն պես անհապաղ խորհրդակցեք մանկաբույժի հետ, քանի որ այդ ախտանիշները, հավանաբար, պայմանավորված են այլ հիվանդության հետ:

 

Մի քանի խորհուրդ, թե ինչպես օգնել երեխային կաթնատամների ծկթման պրոցեսն առավել հանգիստ անցկացնելու համար:

 

1. Պարբերաբար մաքրեք երեխայի դեմքը հատուկ սրբիչով կամ թաշկինակով, որպեսզի հեռացնեք թուքը և կանխեք մաշկի գրգռվածությունը:

2. Փոքրիկի գլխի տակ կտորից անձեռոցիկ դրեք, որպեսզի այն ներծծի թուքը: Այ դեպքում ստիպված չեք լինի սավանը հաճախակի փոխել:

3. Մաքուր մատով ոչ շատ ուժեղ մերսեք երեխայի լնդերը:

4. Երեխայի ատամներին ասպիրին կամ այլ հաբեր մի դրեք, լնդերին ալկոհոլ պարունակող լուծույթներ մի քսեք:

5. Եթե երեխան իրեն վատ է զգում, օգտագործեք երեխաների համար նախատեսված պարացետամոլը: Սակայն նախ խորհրդակցեք մանկաբույժի հետ:
Երեխային ինչ-որ իր տվեք ծամելու համար, սակայն այն թող լինի բավականին մեծ և ամուր, որպեսզի նա չկարողանա տվյալ իրը կուլ տալ կամ փոքր մասերի բաժանել: Այս նպատակով գոյություն ունեն ծկթման հատուկ օղակներ, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում: Խուսափեք հեղուկ պարունակող օղակներից, քանի որ դրանք հաճախ ծակվում են: Օղակը, նախքան երեխային տալը, դրեք սառնարան, որպեսզի այն մի փոքր սառչի: Ուշադիր եղեք, որպեսզի դրանք քարանալու աստիճան չսառեն. հակառակ դեպքում, կարող են վնասել թույլ լնդերը:
Ոչ մի դեպքում օղակը մի կապեք երեխայի վզից. այն կարող է խճճվել ժապավենի մեջ:

 

Հուսով ենք, որ մեր խորհուրդները կօգնեն Ձեզ և Ձեր փոքրիկին` առանց ցավի հաղթահարելու այդքան կարևոր ժամանակահատվածը: 

 

Կաթնատամների բուժում

 

Կարիեսը, պուլպիտը, պերիոդոնտիտը այն հիվանդություններն են, որոնք առավել հաճախ հանդիպում են մանկական ստոմատոլոգիայի պրակտիկայում: Սկսենք կարիեսից, որը կարելի է արագորեն և արդյունավետ բուժել:

 

Կարիես

 

Ի վերջո ի՞նչ է կարիեսը և ինչպե՞ս է այն առաջանում: Կարիեսը, ատամի քայքայումն է, որը սկսվում է ատամի բաղադրության մեջ առկա հանքային նյութերի լուծվելուց, ինչին էլ հաջորդում է խոռոչի առաջացումը: Մարդու բերանի խոռոչում «ապրում» են մեծ թվով միկրոօրգանիզմներ. անհրաժեշտ է կանխել դրանց գերաճը, քանի որ դա հանգեցնում է ատամների վրա նստվածքների առաջացման: Ուստի անհիմն չեն ստոմատոլոգի այն համառ խորհուրդները, որ պետք է որքան հնարավոր է մանրակրկիտ հետևել ատամների հիգիենային՝ մաքրել ատամները ամեն ուտելուց հետո: Ի դեպ, այս խորհուրդը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին:

Պետք է նշել, որ թքի միջոցով կատարվում է ատամների ինքնամաքրում, քանի որ թուքը օժտված է միկրոօրգանիզմների ոչնչացման հատկությամբ: Սակայն աստիճանաբար ատամների դժվար հասանելի մակերեսներին այնուամենայնիվ առաջանում է նստվածք, որն ունի թթվային միջավայր: Վերացնելով ածխաջրերը` միկրոօրգանիզմներն առանձնացնում են թթուները, որոնք, իրենց հերթին, հանգեցնում են բերանում թթվային միջավայրի ստեղծմանը: Այս ամենը նպաստում է էմալի բաղադրության մեջ առկա ապատիտի բյուրեղների քայքայմանը: Դրանից հետո միկրոօրգանիզմները ներթափանցում են ավելի խորը շերտեր և սկսում են դրանք քայքայել: Բոլոր այդ պրոցեսներն ընթանում են առանց ախտանիշների, այնքան ժամանակ, մինչև ակներև է դառնում էմալի խոռոչը: Կաթնատամների էմալը շատ բարակ է, հատկապես ատամների արանքում և լինդերի ծայրերի հատվածներում. դա է պատճառը որ էմալը հասանելի «թիրախ» է միկրոօրգանիզմների համար, որոնք ներթափանցելով հասնում են դենտին` ատամի հիմնական հյուսվածքին: Դենտինը շատ ավելի փափուկ է էմալից, այն 75%-ով բաղկացած է օրգանական նյութերից և միայն 25%-ն է անօրգանական, որի հետևանքով այն էմալից ավելի արագ է քայքայվում: Արդյունքում կարիեսով հիվանդ ատամներն արտաքնապես առողջ են երևում որոշ ժամանակ, սակայն ատամի ներսում քայքայումը կարող է հասնել հսկայական չափերի:

 

Պուլպիտ


Եթե դենտինի քայքայման աստիճանն այնքան է հասել, որ միկրոօրգանիզմները ներթափանցում են ատամի կակղենի (զարկերակներ, երակներ և նյարդային հյուսվածքներ), ապա երեխայի մոտ պուլպիտ է սկսվում: Քանի որ երեխաների մոտ կաթնատամների կակղենին այնքան էլ զգայուն չէ, հիվնադությունը հաճախ ընթանում է առանց ախտանիշների և ցավի: Սակայն եթե երեխան չի բողոքում ցավից, դա չի նշանակում, որ նրա ատամներն առողջ են: Երբ միկրոօրգանիզմները ներթափանցում են ատամի կակղենի, նրանում առաջանում է գանգրենային բորբոքում, այն արագորեն փչանում է, իսկ միկրոօրգանիզմները ներթափանցում են մինչև ատամի արմատ:

 

Պերիոդոնտիտ

 

Պերիոդոնտիտի դեպքում միկրոօրգանիզմներն ատամի արմատից դուրս են գալիս և ներթափանցում են շրջապատող հյուսվածքները, ոսկորը բորբոքվում է: Այս դեպքում երեխայի մոտ արդեն կարող են սկսվել լուրջ ցավեր, կնկատվի ջերմության բարձրացում, այտը կարող է այտուցվել: Պերիօստիտի (վերնոսկրի բորբոքում) հավանականությունը մեծանում է. սա շատ լուրջ և վտանգավոր հիվանդություն է և  ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար:

Այժմ մի փոքր այն մասին, թե ինչպես է բուժվում կարիեսը: Առաջին հերթին վնասված ատամից հեռացվում են միկրոօրգանիզմներով վարակված հյուսվածքները: Ատամը ստերիլիզացվում է, իսկ խոռոչը հերմետիկորեն փակվում է հատուկ վերականգնողական նյութերով:

Սովորաբար ծնողները չեն տարբերակում կաթնատամների և իմաստության ատամների կարիեսը:  Ամեն դեպքում, տարբերություն կա:

Մանկական օրգանիզմում պրոցեսներն արագ են զարգանում, ինչն էլ նշանակում է, որ կաթնատամների կարիեսը նույնպես բավական արագ է զարգանում, քան իմաստության ատամներինը, իսկ կաթնատամների էմալն ավելի բարակ է և ունի այլ կառուցվածք: Կաթնատամների կարիեսի բուժման հիմնական բարդությունը կայանում է նրանում, որ երեխան ամեն կերպ խանգարում է ստոմատոլոգին իրականացնել նորմալ հետազոտություն և բուժում: Պատճառն այն է, որ երեխան վախենում է անծանոթ բժշկական համազգեստով մարդկանցից, մթնոլորտից, գործիքներից, այն ամենից, ինչից կարելի է և չի կարելի վախենալ: Նա նաև հոգնում է երկար ժամանակ նույն ձևով նստելուց: Հավանաբար դա է պատճառը, որ մի ժամանակ ստոմատոլոգները չէին ձգտում երեխաներին որակյալ բուժում տալ: Բուժումն իրականացվում էր այն պահերին, երբ երեխան դեռ համաձայնվում էր բաց անել բերանը: Որակի մասին այս դեպքում ավելորդ է նշելը, քանի որ նման պայմաններում չի հաջողվում ամբողջությամբ հեռացնել ատամի վարակված և բորբոքված հատվածները։ Իսկ նյութերը կատարյալ չէին՝ դրանք առաջին  հերթին պետք է արագորեն չորանային և կարծրանային, որպեսզի ինչ-որ կերպ փակեին կարիեսից առաջացած խոռոչները: Նման բուժումը կարող է հանգեցնել լիցքի շուտ պոկվելուն և, նույնիսկ, բարդությունների, սակայն հաճախ այն անարդյունավետ է և պարզապես անիմաստ:

Սակայն այսօր, երբ ատամանաբուժությունն «իր դռներն է բացել» երեխաների առջև, ամեն ինչ արվում է երեխաների ատամների արագ և որակյալ բուժման համար: Ժամանակակից կոմպոզիտ նյութերը մնայուն են, հիգիենիկ և էսթետիկ: Ժամանակակից մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկաներում կիրառվում են հատուկ տեխնոլոգիաներ, ինչպես նաև ազոտային օքսիդ` թթվածնային դիմակ, որը նպաստում է բուժման արդյունավետությանը: Այս տեխնոլոգիաներն օգնում են երեխային թուլանալ, իսկ ստոմատոլոգին` կատարել բոլոր անհրաժեշտ մանիպույլացիաները և որակյալ բուժել ատամը:

Ձեզանից շատերն են իրենց հարց տվել, բուժել թե՞ հեռացնել երեխաների կարիեսով հիվանդ ատամները: Մեր պատասխանն է միանշանակ բուժել: Ահա թե ինչու. կաթնատամների ժամանակից շուտ հեռացնելը հանգեցնում է լուրջ խախտումների` առաջին հերթին հիմնական ատամի դուրս գալու բարդացմանը: Չէ՞ որ հարևան ատամները սկսում են տեղից շարժվել` փորձելով զբաղեցնել բաց տարածությունը, իսկ հիմնական ատամը կարող է դուրս գալ սխալ տեղից:

Այս դեպքում արդեն ավելի հասուն տարիքում առաջանում են սխալ կծվածքի ուղղման խնդիրներ: Բացի այդ, կաթնատամների բացակայությունը բացասական է ազդում ուտելիքի ծամելու վրա, խախտվում է կծվածքի, խոսելու, դեմքի կմախքի զարգացումը, առաջանում են կոսմետիկ թերություններ: Ուստի, բուժումը միակ ճիշտ որոշումն է հանդիսանում: Եվ մի հավատացեք, եթե ձեզ ասեն, որ իբր երեխաների ատամներ չի կարելի լիցքավորել կոմպոզիտ նյութերով: Դա ճիշտ չէ: Պարզապես շատ պոլիկլինիկաներում չկան այնպիսի պայմաններ, որոնք երեխային բավականին երկար ժամանակ կպահեն աթոռին նստած, իսկ բժշկին հնարավորություն կտան ճշտորեն իրականացնել բուժումը: Եթե նույնիսկ ատամը բավականին վնասված է և անհրաժեշտ է այն հեռացնել, ապա երեխայի ատամի դատարկ տարածությունում կարելի է տեղադրել հատուկ տարածության պահպանիչներ: Կարելի է տեղադրել ատամնապսակներ կամ կոկիկ շարժական պրոթեզներ:

 

Երեխաների ատամների հեռացում


Երեխաների ատամների հեռացումը մանկական ստոմատոլոգիայում պարտադիր երևույթ է հանդիսանում: Սա պայմանավորված է նրանով, որ բոլոր երեխաներն էլ անցնում են ատամների կազմավորման երեք հիմանական փուլ` կաթնատամների (կամ ժամանակավոր), փոփոխվող և մշտական կծվածքի ժամանակահատվածներ: Այդ իսկ պատճառով, որոշ փուլերում պարզապես անհրաժեշտ է մանկական ստոմատոլոգ-վիրաբույժի միջամտությունը:

Երեխաների ատամների հեռացում կատարվում է այն ժամանակ, երբ ինչ-ինչ պատճառներով անհարմար կամ անհնար է դրանց պահպանումը և բուժումը:

Երեխաների ատամների հեռացում կատարվում է հետևյալ դեպքերում.

- ատամների չափազանց վնասվածության դեպքում, երբ բորբոքման պրոցեսը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների

- կաթնատամների շարժվելու դեպքում, դրանց` մշտական ատամներով փոխարինվելու ընթացքում

- ատամների արմատների լուրջ վնասվածության դեպքում

- ատամի լուրջ վնասվածքների դեպքում

- մշտական ատամի դուրս գալու լուրջ խախտումների դեպքում

- ըստ օրթոդոնտիկ ցուցումների

- գերհամալիրային ատամների առկայության դեպքում, երբ դրանք խանգարում են ծնոտի ճիշտ աճին ու զարգացմանը:

 

Կաթնատամների ծկթում


Սովորաբար կաթնատամների ծկթումը սկսվում է փոքրիկի կյանքի երրորդ ամսում և վերջանում է միայն երեք տարեկանում: 4-7 ամիսների ընթացքում ստորին առջևի ատամները, որոնք կոչվում են ստորին ծնոտի առաջնային կտրիչներ, դուրս են գալիս լնդի օգնությամբ: 1-2 ամիս հետո ծկթում են վերևի առաջնային և կողային չորս կտրիչները, իսկ ևս մեկ ամիս հետո` երկու ստորին կողայինները: Հաջորդներն, ըստ հերթականության, կողային ծամելու ատամներն են: Սկզբում ամենաետինները, այնուհետև` նախավերջինները: Եվ վերջապես, երկու տարեկանում ծկթում են ժանիքները, այնպես որ երեխաների մեծ մասն իրենց երկրորդ ամյակը նշում են 20 ատամով: Չնայած այս կանոնները միշտ չէ, որ գործում են, սակայն, ամեն դեպքում, եթե ձեր փոքրիկն այս տարիքում ավելի քիչ ատամ ունի, ապա ապահովության համար կարելի է դիմել մանկական ստոմատոլոգի խորհրդատվությանը. միանգամայն հնարավոր է, որ ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում, սակայն ավելի լավ է դա լսել բժշկից:

Իհարկե, կյանքում շատ բացառություններ են լինում: Երբեմն երեխաները ծնվում են արդեն մեկ կամ երկու ատամներով, հաճախ դրանք ծկթում են կյանքի առաջին մի քանի ամիսների ընթացքում: Եթե ատամները չեն խանգարում երեխային կերակրելուն կամ այնքան ուժեղ չեն շարժվում, որ կարողանան ընկնել, ապա այդ դեպքում անհանգստանալու կարիք չկա: Դա կհաստատի նաև ձեր փոքրիկի մանկաբույժը:

Ծկթման ժամանակահատվածում ծնողներին ավելի շատ անհանգստացնում է փոքրիկի վատ տրամադրությունը, չափազանց մեծ թքարտադրությունը և ինչ-որ բան ծամելու ցանկությունը: Բացի այդ, չնայած երեխաների մի մասի մոտ այս պրոցեսն անցավ է անցնում, մեծ մասի մոտ, այնուամենայնիվ, նկատվում է գրգռվածություն, ցավ, քնի և սննդի ռեժիմի խախտումներ: Հազվադեպ դեպքերում ծկթումը կարող է ընթանալ փոքրիկի զգալի անհանգստություններով: Այս դեպքում, խորհուրդ ենք տալիս դիմել մանկաբույժին կամ մանկական ստոմատոլոգին:

Երեխայի մոտ կարող է նկատվել ջերմության բարձրացում, ինչը պայմանավորված է լնդերի այտուցվածության հետ, որոնցից ծկթում են ատամները: Սակայն, որպես կանոն, ծկթումը ջերմության զգալի բարձրացման կամ ստամոքսի խանգարման պատճառ չի հանդիսանում: Այնպես որ եղեք ուշադիր, և նման ախտանիշների երևան գալուն պես անհապաղ խորհրդակցեք մանկաբույժի հետ, քանի որ այդ ախտանիշները, հավանաբար, պայմանավորված են այլ հիվանդության հետ:

 

Մի քանի խորհուրդ, թե ինչպես օգնել երեխային կաթնատամների ծկթման պրոցեսն առավել հանգիստ անցկացնելու համար:  

 

1. Պարբերաբար մաքրեք երեխայի դեմքը հատուկ սրբիչով կամ թաշկինակով, որպեսզի հեռացնեք թուքը և կանխեք մաշկի գրգռվածությունը

2. Փոքրիկի գլխի տակ կտորից անձեռոցիկ դրեք, որպեսզի այն ներծծի թուքը: Այդ դեպքում ստիպված չեք լինի սավանը հաճախակի փոխել

3. Մաքուր մատով ոչ շատ ուժեղ մերսեք երեխայի լնդերը

4. Երեխայի ատամներին ասպիրին կամ այլ հաբեր մի դրեք, ալկոհոլ պարունակող լուծույթներ մի քսեք լնդերին

5. Եթե երեախ իրեն վատ է զգում, օգտագործեք երեխաների համար նախատեսված պարացետամոլ: Սակայն նախ խորհրդակցեք մանկաբույժի հետ
Երեխային ինչ-որ իր տվեք ծամելու համար, սակայն համոզված եղեք, որ այն լինի բավականին մեծ և ամուր և որ երեխան այն չի կարող կուլ տալ կամ փոքր մասերի բաժանել: Այս նպատակով գոյություն ունեն ծկթման հատուկ օղակներ, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում: Խուսափեք հեղուկ պարունակող օղակներից, քանի որ դրանք հաճախ ծակվում են: Օղակը դնում են սառնարանում, որպեսզի այն նախքան երեխային տալը մի փոքր սառչի: Սակայն պետք չէ դրանք սառեցնել մինչև քարի աստիճան. դրանք կարող են վնասել թույլ լնդերը
Ոչ մի դեպքում օղակը մի կապեք երեխայի վզիկից. Այն կարող է խճճվել ժապավենի մեջ:

Հուսով ենք, որ մեր խորհուրդները կօգնեն ձեզ և ձեր փոքրիկին` անցավ հաղթահարելու ձեր ընտանիքում այդքան կարևոր ժամանակահատվածը: