Կլինիկայի նորությունները

«ՏԵԼԻԱ ՍՏՈՄ» ստոմատոլոգիական կենտրոնի պաշտոնական կայք
Օրթոպեդիա

Ատամների պրոթեզավորում


Վնասված կամ բացակայող ատամները կարող են վերականգնվել ատամների պրոթեզավորման միջոցով, որն իրենից ներկայացնում է բերանի խոռոչում  անշարժ կամ շարժական պրոթեզների պատրաստում և տեղադրում:

 

Ատամների պրոթեզների տեսակները


Ատամների պրոթեզները պետք է կատարեն մի շարք կարևոր գործողություններ` վերականգնեն ատամնաշարի էսթետիկան և ծամողական ֆունկցիաները, նպաստեն մնացած բնական ատամների պահպանմանը: «Տելիա Ստոմի» մասնագետները ատամների պրոթեզավորումը կատարում են` հաշվի առնելով բոլոր վերը նշված առաջադրանքները: Ատամի պրոթեզների օպտիմալ կառուցվածքն ընտրվում է հատուկ կլինիկական դեպքի համար: Ելնելով ներքոհիշյալ տեղեկատվությունից Դուք կարող եք Պատկերացում կազմել թե ատամների պրոթեզների ինչպիսի տեսակներ են օգտագործվում «Տելիա Ստոմում» :

 

Ոչ շարժական պրոթեզներ


Ոչ շարժական պրոթեզներն օգտագործում են այն դեպքում, երբ սեփական ատամները քիչ թե շատ կարող են դիմակայել հավելյալ լարվածությանը:

 

Կամուրջատիպ պրոթեզներ


Կամրջատիպ պրոթեզը կազմված է պսակներից և միջանկյալ մասից: Պսակների միջոցով այն ամրանում է պահպանված սեփական ատամներին, որոնք հանդիսանում են  հենարաններ, իսկ միջանկյալ մասն արհեստական ատամներ են, որոնք փոխարինում են բացակայող ատամներին:
Սովորաբար որպես հենարան օգտագործվում են բացակա ատամի հարևանությամբ գտնվող երկու ատամները, սակայն հնարավոր են նաև այլ տարբերակներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի ատամ է հեռացվել և ինչ վիճակում են գտնվում հենարան ատամները: Սովորաբար կամրջաձև պրոթեզներով վերականգնվում են մեկ կամ երկու,  որոշ դեպքերում նաև երեք ատամի բացակայությունը:

Կամրջատիպ պրոթեզը կազմված է պսակներից և միջանկյալ մասից: Պսակների միջոցով այն ամրանում է պահպանված սեփական ատամներին, որոնք հանդիսանում են  հենարաններ, իսկ միջանկյալ մասն արհեստական ատամներ են, որոնք փոխարինում են բացակայող ատամներին:

Սովորաբար որպես հենարան օգտագործվում են բացակա ատամի հարևանությամբ գտնվող երկու ատամները, սակայն հնարավոր են նաև այլ տարբերակներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե քանի ատամ է հեռացվել և ինչ վիճակում են գտնվում հենարան ատամները: Սովորաբար կամրջաձև պրոթեզներով վերականգնվում են մեկ կամ երկու,  որոշ դեպքերում նաև երեք ատամի բացակայությունը:

 

 Իմպլանտներով պրոթեզներ 


Իմպլանտներով պրոթեզավորման էությունը կայանում է նրանում, որ ծնոտի ոսկրային մասում տեղադրվում է է արհեստական արմատ (իմպլանտ), սրա վրա տեղադրվում է արհեստական պսակ, որը հենարան է հանդիսանում պրոթեզի համար:

Այս տեսակի պրոթեզավորումն այժմ համարվում է օպտիմալ: Իմպլանտներով պրոթեզների միջոցով կարելի է շտկել  ատամնաշարերի տարբեր չափերի թերություններ: Իմպլանտներով պրոթեզավորման օգնությամբ կարելի է շարժական պրոթեզները փոխարինել անշարժներով: Կամ կարելի է ապահովել շարժական պրոթեզների ավելի լավ ֆիքսացիա, այն դեպքում, երբ անհնար չէ անշարժ պրոթեզների ֆիքսացիայի համար տեղադրել անհրաժեշտ քանակի իմպլանտներ:

 

Պսակներ


Դրանք օգտագործվում են այն դեպքում, երբ ատամը պլոմբավորման միջոցով վերականգնման ենթակա չէ, բայց արմատը պահպանված է: Պսակներով պրոթեզավորման համար  բժիշկը  հեռացնում է ատամի ախտահարված հատվածները, ատամը անհրաժեշտության դեպքում ենթարկվում է դեպուլպացիայի (ներվի հեռացում): Ատամի արմատախողովակը լայնեցնում են  մինչև որոշակի տրամագիծ, որպեսզի այնտեղ տեղադրեն անհրաժեշտ հաստության շտիֆտ (գամիկ): Այնուհետև ստանում են պացիենտի ծնոտի գիպսե մոդելը լայնեցված արմատախողովակներով  և ստոմատոլոգիական լաբորատորիայում ձևավորվում ու ձուլում են շտիֆտը: Այն տեղադրում են ատամի մեջ, որի վրա էլ տեղադրում են  արհեստական պսակը:

 

Շարժական պրոթեզներ


Ատամի շարժական պրոթեզներն օգտագործվում են, երբ ատամներն ամբողջովին բացակայում են կամ, երբ առկա ատամները, չեն կարողանում դիմակայել հավելյալ ծամողական ճնշմանը: Շարժական պրոթեզները  «նստած են» լնդերի վրա, ինչի հետևանքով  ծամողական ճնշումը ընկնում է ոչ միայն հենարան ատամների , այլ նաև լորձաթաղանթի վրա:

 

Թիթեղային պրոթեզներ

 

Թիթեղային պրոթեզները պատրաստվում են արհեստական ատամներից, որոնք տեղադրվում են լնդերի գույնին համապատասխան պլաստմասսայե թիթեղների վրա: Թիթեղային պրոթեզները բավականին թեթև և համեմատաբար մատչելի են: Նրանք ամրացվում են կեռիկների (կլամերների) միջոցով, որոնք ամուր գրկում են ատամը:

 

Բյուգելային պրոթեզ


Բյուգելային պրոթեզը (գերմաներենից bugel` աղեղ) ընտրում են այն ժամանակ, երբ հնարավոր է լնդերից բացի որպես հենարան օգտագործել նաև սեփական ատամները: Ամուր, լայն պլաստմասսայե թիթեղին այս դեպքում փոխարինում է թեթև մետաղյա աղեղը, ինչը զգալիորեն նվազեցնում է պրոթեզի չափը, այն դարձնում է ավելի կոմպակտ, հարմար, ամուր և երկարակյաց: Բյուգելային պրոթեզները լինում են կլամերներով և ամրացուցիչներով (կողպեքներով): Բյուգելային պրոթեզները կողպեքներով ամրացման շնորհիվ շատ ուժեղ են, գրեթե անշարժ: Այդ պատճառով հիմնականում ծամելու ճնշումն ընկնում է հենց հենարանային ատամների վրա, որոնց վրա տեղադրվում են հատուկ պսակներ: Ի տարբերություն կլամերների` ամրացման միջոցները թաքնված են բյուգելային պրոթեզի մեջ, այդ իսկ պատճառով մետաղյա տարրերը չեն երևում: Բյուգելային պրոթեզների տեսակներից են տելեսկոպիկ պսակներով պրոթեզները: Դրանք ատամի վրա ամրանում են հատուկ պսակների միջոցով, որոնք բաղկացած են երկու մասից: Առաջինը տեղադրվում է սեփական ատամի վրա: Երկրորդը` պրոթեզի վրա և ինչպես ծալովի աստղադիտակը, մի պսակ սերտորեն նստում է մյուսի վրա:

 

Միկրոպրոթեզավորում


Միկրոպրոթեզավորումը ժամանակակից տեխնոլոգիա է, որը  թույլ է տալիս, անկախ ատամի վնասվածության աստիճանից, հասնել առավելագույն ֆունկցիոնալ և էսթետիկ արդյունքի:

Միկրոպրոթեզն իրենից ներկայացնում է անհատական ատամնալիցքեր են հավաքածու` պատրաստված կերամիկական կամ կոմպոզիտային նյութերից, որոնք պատրաստվում են ստոմատոլոգիական լաբորատորիայում: Քանի որ այս տեխնոլոգիան ներառում է աշխատանքային հատուկ սարքեր (արտիկուլյատորներ) և տարբեր վառարաններ, տվյալ կառույցները ստացվում են ավելի ամուր, և նյութի օգտագործումը հասնում է նվազագույնին (ինչը թույլ է տալիս ավելացնել ծառայության ժամկետը), իսկ ձևով և գույնով միկրոպրոթեզը նման է ատամների բնական հյուսվածքին:

Առաջին այցի ժամանակ բժիշկն ստանում է ատամի դրոշմը, որն ուղղարկում է լաբորատորիա, իսկ ատամը ժամանակավոր պլոմբավորվում է: Ստոմատոլոգիական լաբորատորայում  դրոշմի հիման վրա պատրաստվում է ատամի գիպսե կրկնօրինակը, որի վրա մասնագետը մոդելավորում է նոր ատամ: Երկու-երեք օրվա ընթացքում ստոմատոլոգիական լաբորատորիան ուղարկում է արդեն պատրաստի կառուցվածքը, և հիվանդը հրավիրվում է կլինիկա: Եթե միկրոպրոթեզը փորձելուց հետո, նա գոհ է լինում արդյունքից, ապա բժիշկն այն ֆիքսում է բերանի մեջ հատուկ ցեմենտով:

 

Երկրորդ ատամը մինչ  Երկրորդ ատամը ընթացքում Երկրորդ ատամը հետո

 

Ծամիչ ատամների վրա այդպիսի կառուցվածքները կոչվում են ներդիրներ (inlay, onlay), իսկ կենտրոնական ատամների վրա կոչվում են վինիրներ: ծամիչ ներդիրները ֆիքսվում են ատամի խոռոչում, իսկ վինիրները` ատամի առաջնային մակերեսին, երբեմն նաև քիմքային մակերեսին (ինչը կախված է ատամի վնասվածության աստիճանից): Այդպիսով վինիրների օգնությամբ կարելի է վերականգնել ոչ միայն ատամների վնասվածությունը, այլ նաև զգալիորեն բարելավել դրանց էսթետիկական վիճակը. օրինակ, փակել դիաստեման (միջատամնային ճեղքը) կամ ատամների միջև տարածությունը և փոխել ատամի ձևը կամ գույնը: Վերջինիս դեպքում վինիրները կարող են տեղադրվել նաև առողջ ատամների վրա: Պետք է նկատի ունենալ, որ վինիրները նախատեսված չեն մեծ ծամողական ծանրաբեռնվածության համար:

 

                                        
                                                           Պրեմոլիարներ մինչ Պրեմոլիարներ հետո

 

Պարզ է, որ նման աշխատանքն իրականացվում է մի քանի փուլով և պահանջում է բժշկի բարձր մասնագիտացում: Բայց արդյունքն արդարացնում է ակնկալիքը` հիվանդը ստանում է բնականոն կծվածք, ինչպես նաև գեղեցիկ և հմայիչ ժպիտ:

 

Պրոթեզի տեսակի ընտրությունը

 

Պրոթեզի տեսակի և նյութի ընտրության ժամանակ հաշվի է առնվում ֆունկցիոնալ և էսթետիկ հատկանիշները, որոնք պետք է ունենա պրոթեզը տեղադրումից հետո, ատամների, կծվածքի ,բերանի խոռոչի լորձաթաղանթի, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր առողջական վիճակը: